The Vanishing People
Is it possible to stop the rapid decline in the Moldovan population?
19 October 2023Քանդվող հարյուրամյակների փոշին կանգնել
է օդի մեջ և մշուշել մթնոլորտը։ Երբ նայում
ես այդ փոշու միջով, մարդիկ քեզ երևում են
հեռվի՜ց-հեռվի՜ց…
Մկրտիչ Արմեն «Երևան»
Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից քիչ հեռու գտնվող Ֆիրդուս թաղամասի աղյուսե շենքը
Իհարկե քաղաքը հարափոփոխ ֆենոմեն է, որի փոփոխականությունն էլ հենց կենսունակության երաշխիքներից է։ Ինչպես բոլոր ժամանակակից քաղաքները, Երևանը նույնպես փոխվում է, բայց հաճախ՝ ցավոտ ու հուսահատ կերպով։ Վերջին հարյուրամյակում քաղաքը, ինքնությունը, հիշողությունը ասես հայտնվել են ոչնչացման, խմբագրման և վերաձևակերպման անվերջանալի շրջապտույտում։ Երևանի փոխակերպումները բազմազան են, երբեմն՝ կոնֆլիկտային ու ավերիչ։ Քաղաքային լանդշաֆտը շերտավորվում է անասելի արագությամբ, սակայն այդ շերտերն իրար հաջորդելու, իրար հղվելու և իրարից բխելու ահռելի խնդիր ունեն։ Եթե այս հարցը սահմանափակվեր միայն միջավայրի կերպարի և ճարտարպետական լեզվի սահմաններում, գուցեև կարիք չլիներ այն խնդրականացնելու։ Բայց չէ՞ որ քաղաքային լանդշաֆտի յուրաքանչյուր շերտը ամփոփում է գաղափարներ, մշակույթ և, ի վերջո, հիշողություն, որը սահմանում է անհատի և հանրության ինքնությունը։ Երևանը ոչ միայն բարդ տարածականության, այլև բազմաշերտ հանրության քաղաք է, որտեղ շարունակաբար ոչնչացվում են հիշողությունները, և, հետևաբար, ջնջվում են ինքնությունները։ Մենք նույնքան շերտավորված և կոնֆլիկտային ենք, որքան և մեր քաղաքը։ Մենք ասես սերում ենք տարբեր Երևաններից, միաժամանակ ապրում ենք տարբեր քաղաքներում, տարբեր ու երբեմն իրարամերժ են քաղաքի մասին մեր հիշողությունը, պատումը և տեսիլը։ Հիշողության և ինքնության պահպանման համար վերջին տարիներին ակտիվիստների կողմից պարբերաբար բողոքի ալիքներ են բարձրանում, և հատկապես հետպատերազմական զգայուն իրականությունում անհրաժեշտ է դառնում մոռացության չմատնել քաղաքի նկատմամբ իրավունքի համար մղվող պայքարը, վերանայել անցյալը և հասկանալ վերջին տարիների իրադարձությունները, որ մեզ կանգնեցրին քանդված աղյուսե շենքի և ասֆալտին արված գրության առջև։
Երևանի ցավոտ փոխակերպումների և հիշողության նկատմամբ կոպիտ միջամտությունների շուրջ դիսկուրսը հիմնականում սահմանափակվում է հետխորհրդային քաղաքի ժամանակագրական տիրույթում, իսկ խորհրդային քաղաքը երևակվում է իբրև այն նոստալգիկ և իդեալական անցյալը, որը մենք կորցրել ենք կամ որը մեզնից խլել են։ Քաղաքի ու ինքնության խմբագրումների համատեքստում, սակայն, անհրաժեշտ է ընդլայնել ժամանակագրական տիրույթը և սկսել նախախորհրդային Երևանի խմբագրումից և Ալեքսանդր Թամանյանի կողմից 1924 թ. մշակված Երևանի գլխավոր հատակագծից, քանի որ այդտեղ կարելի է գտնել ներկայի որոշ քաղաքաշինական խնդիրների և ճարտարապետական ժառանգության պահպանության մարտահրավերների հիմքերը՝ վերնակուլյար թաղամասերի վերակառուցումը, նախախորհրդային շրջանի բազմաթիվ ճարտարապետական կառույցների ոչնչացումը, Գետառ գետի հունի փոփոխությունը և մասնակի փակումը, Հրազդանի կիրճի դուրսմղումը քաղաքային տարածքի կենտրոնից և այլն։ Հաշվի առնելով, թե որքան հաճախ է շահարկվում Թամանյանի հեղինակությունը ներկա գործընթացները արդարացնելու համատեքստում, անհրաժեշտ է նախքան արդի իրողությունները քննարկելը վերանայել թամանյանական քաղաքի նարատիվը և հասկանալ, թե որքանով է այն արդիական քաղաքական, սոցիալական և մշակութային ներկա իրողությունների համատեքստում։ Խորհրդային Երևանը կառուցվեց նախ ազգային նարատիվի հենքով, հետագայում փոխակերպվեց խորհրդային գաղափարների լեգիտիմացման և խարսխման նպատակով, իսկ հետխորհրդային Երևանը բախվեց նոր իրողության, որտեղ քաղաքի մարմինը, քողարկվելով շքեղության շղարշով, պետք է ծառայեր տնտեսական շահին և բիզնես առաջնահերթություններին։ Հետխորհրդային քաղաքում եղել են բազմաթիվ վիճելի և խնդրահարույց գործընթացներ, որոնք ի ցույց են դնում քաղաքի ընթերցման և միջավայրի հետ հարաբերման արդի խնդիրները։
Անկախության շրջանում Երևանի թերևս առաջին և ամենից տրավմատիկ փոխակերպումը Հյուսիսային պողոտայի կառուցման գործընթացն էր և դրա դեմ ընդվզող ակտիվիստական պայքարը
Հյուսիսային պողոտայի կառուցման դեմ քաղաքացիները սկսեցին ձևավորել պայքարի միջոցներ։ Հանրության ուշադրությունը խնդրին հրավիրելու համար ակտիվիստներն իրականացնում էին տարատեսակ միջոցառումներ՝ ստորագրահավաքներ, ցուցադրություններ և այլն։ Պայքարի ելած մարդիկ նաև փորձում էին տեղի բնակիչների համար իրավաբանական աջակցություն ապահովել, և այդ աշխատանքներն իրենց արդյունքը տվեցին․ բնակիչներից շատերը իրենց սեփականությունը հանձնելու դիմաց փոխհատուցում ստացան։ Մարդկանց մի մասը, սակայն, չէր ցանկանում որևէ պարագայում լքել իր տունը՝ ընդգծելով միջավայրի նշանակությունը՝ որպես իրենց ընտանիքի պատմության ու հիշողության կարևորագույն մաս։ Ցավոք, այս մարդկանց բռնի ուժով, հարկադրաբար տեղահանեցին և քանդեցին նրանց տները։ Սակայն ուժեղ դիմադրություն ցույց տալ չհաջողվեց, քանի որ Հայաստանի երրորդ հանրապետության ամենառեպրեսիվ շրջանն էր, և պողոտայի կառուցման որոշման թիկունքին կանգնած էր անձամբ ՀՀ երկրորդ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը։
Հյուսիսային պողոտան անկախության շրջանի ամենախոշոր և ամենավիճահարույց նախագիծն էր, որտեղ հանուն շահույթի ոչնչացվեց Երևանի պատմական միջուկի կարևոր մի շերտ, և խախտվեցին բազմաթիվ բնակիչների իրավունքներ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հետագայում
Հյուսիսային պողոտայի գործընթացներին հաջորդեց «Հին Երևան» նախագիծը։ «Հին Երևանը» վերակառուցման ծրագիր է, որը ներկայացվել էր
Հանրային գերակա շահի մասին վիճահարույց օրենքը՝ որպես արդեն իսկ կիրառելի գործիք, ճանապարհ հարթեց Երևանի բազմաթիվ պատմական շենքերի ոչնչացման կամ, լավագույն դեպքում, տեղափոխման համար դեպի «Հին Երևան» կոչված հանգրվանը։ Հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների ակումբի շենքը նույնպես արժանացավ քանդման ճակատագրին։ Շենքը կառուցվել էր
Աֆրիկյանների տան քանդման շուրջ քննարկումները ակտիվացան
Երևանի պատմական շերտերի ոչնչացման հաջորդ մասշտաբային գործընթացը սկսվեց վերջին տարիներին, և այս անգամ ջենտրիֆիկացիայի ալիքը հասավ Երևանի
Ֆիրդուսի համար պայքարը շահեկանորեն տարբերվում էր քաղաքային միջավայրի պաշտպանությանն ուղղված նախկին քաղաքացիական նախաձեռնություններից։ Շնորհիվ «Ֆիրդուս. տեղի հիշողությունը» հետազոտության՝ թաղամասի պաշտպանության համար պայքարը սահմանափակված չէր միայն մարդկանց սեփականության իրավունքի պաշտպանության և «սիրուն» պատմական շենքերը պահպանելու խոսույթի շրջանակներում։ Այս ուսումնասիրությունը ընդգծում էր վերնակուլյար թաղամասերի դերը մշակութային և սոցիալական հիշողության համատեքստում և ակտիվիստական պայքարին տալիս էր առավել հարուստ լեզու և ամուր հիմքեր։ Թաղամասի պաշտպանության համար պայքարող փորձագետները և ակտիվիստները հետագայում կազմակերպեցին Ֆիրդուսի վերակառուցման այլընտրանքային բաց մրցույթ՝ ի հակադրություն քաղաքային իշխանությունների կողմից հաստատված նախագծի։ Մրցույթի արդյունքներն ազդեցություն չունեցան վերակառուցման նախագծի վրա, բայց մրցույթը դարձավ կարևոր նախադեպ քաղաքի համար նշանակալի գործընթացները բաց մրցույթի և լայն հանրային քննարկման ճանապարհով իրականացնելու։
Ֆիրդուս թաղամասը հիմա քանդվում է, որոշ ժամանակ անց կտեղափոխվեն նաև այն եզակի ընտանիքները, որոնք չեն ցանկանում լքել իրենց տները, և տարիներ անց Երևանի պատմական լանդշաֆտի այս շերտը՝ իր յուրահատուկ տարածականությամբ, ուրբանիստական նշանակությամբ, սոցիալական և մշակութային հիշողությամբ ամբողջովին կորսված կլինի։
Մենք տեսնում ենք, որ քաղաքը շարունակում է փոխակերպվել հանուն գաղափարների և միտումների, որոնք հենված չեն հանրության կարիքների և խնդիրների վրա։ Դրանք պետական նարատիվներ են, իշխանական գաղափարների լեգիտիմացման և/կամ պարզապես գումար վաստակելուն միտված գործողություններ, և այս բոլորը դուրս են մղում հանրությանը։ Զուգահեռաբար նկատելի է ճարտարապետական և քաղաքաշինական շարունակական մտքի բացակայությունը, քաղաքին առնչվող որևէ գաղափար մինչև վերջ չի իրականացվում, յուրաքանչյուրը հաջորդում է նախորդին՝ անտեսելով անցյալը և մարդկանց, նրանց սոցիալական ու մշակութային հիշողությունը։
Արդի Երևանում շինարարությունը նոր թափ է առնում, և սա կարող է առաջ բերել մշակութային ժառանգության պաշտպանության նոր մարտահրավերներ։ Կետային գործընթացներին զուգահեռ՝
Չլուծված խնդիրներին և չձևակերպված սկզբունքներին ավելացավ Արցախյան երկրորդ պատերազմին հաջորդող ռազմականացումը և պատեց ողջ հանրային դիսկուրսը։ Պատերազմի տրավման և հետպատերազմական ամենօրյա մարտահրավերները դարձրել են հանրությանը ոչ զգայուն կյանքի այլ ասպեկտների նկատմամբ։ Առկա են գործընթացներ, որոնք դաշտում եղած դիսկուրսիվ աղմուկի պատճառով դուրս են մնում քննարկումից և հանրայնացումից։ Այս համատեքստում կարևոր է դառնում ընդգծել և հաստատել, որ պատերազմի տրավման և հետպատերազմական իրողությունները չեն կարող չեղարկել ներքին խնդիրների մասին քննարկումները և ընդվզումները։
Ի վերջո, դեռևս առկախված է մնում կարևորագույն հարցը՝ ո՞րն է Երևանի ապագան, ո՞ւր է գնում քաղաքը, ո՞վ է ուղեկցելու նրան։ Ո՞րն է Երևանի ապագայի տեսիլը, վտանգավոր չէ՞ արդյոք դրա ձևակերպված չլինելը։ Չի՞ հանգեցնի արդյոք սա նոր տրավմատիկ իրադարձությունների և կոպիտ փոխակերպումների։ Խոցելի չի՞ դարձնում արդյոք սա քաղաքի ու քաղաքացիների ապագան։
Անհետացած, քանդված, ապամոնտաժված Հյուսիսայինը, Ֆիրդուսը, Բուզանդը, Արամը, արդեն իսկ վտանգված Կոնդը կարծես արտացոլում են քաղաքի ու քաղաքացիների ապամոնտաժված հիշողությունը ու տեղի հետ խզված կապվածությունը: Երևանը հեռանում է, նրան բաց թողնել կնշանակի քաղաքը մատնել մոռացության և ինքնությունը դատապարտել անորոշության։
Is it possible to stop the rapid decline in the Moldovan population?
19 October 2023How the opposition is being rebuilt in Moldova and what it is going to be like
11 October 2023The winter will be long but we can keep each other warm
4 October 2023How Chişinău Became an Epicenter of a Toponymic Disaster in the Twentieth Century
2 October 2023Aram Pachyan speaks about memory, oblivion and the traumas of modernity
26 September 2023The history and challenges of independent Georgian cinema
25 September 2023Struggle for Freedom in the Shadow of Starvation
11 September 2023A Belarusian writer on the three hundred years of unfreedom of speech
8 September 2023Nicoleta Esinencu depicts the unpleasant Moldovan reality that normally goes unnoticed
4 September 2023A few words about the miners’ strike in Chiatura
31 August 2023Yerevan’s dismantled memory and the ambiguity of the city’s perspective
17 August 2023A Sketch on Extraordinary Aesthetics in Musings and Citations
11 August 2023