Das schwindende Volk
Ist es möglich, den raschen Bevölkerungsrückgang in der Republik Moldau zu drosseln?
19 October 2023
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում ավելի քան հարյուր հազար արցախցիներ ստիպված եղան լքել իրենց տները: Մի քանի օրվա ընթացքում ամբողջ հայ բնակչությունը տարհանվեց Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան։ Արցախցիներից շատերի համար սա փախստականության և բռնի տեղահանության առաջին փորձը չէր. Սումգայիթի և Բաքվի ջարդերը,
Հայերեն English Deutsch Русский
Գորիսում, նկատելով հատուկ համազգեստս, ինձ մոտեցավ միջին տարիքի մի տղամարդ։ 2023 թվականի սեպտեմբերի
– Դուք Հայաստանի՞ց եք։ Կարո՞ղ ա իմանաք՝ Ճամբարակը որտեղ ա գտնվում։ Գրանցման ծառայությունում աշխատող աղջիկն ինձ ասեց, որ Երևանից հեռու չի՝ մեքենայով մոտ 40 րոպե: Մեր ընտանիքին էնտեղ տուն են առաջարկում, չգիտենք՝ գնա՞նք, թե՞ չէ: Քույրի՛կ ջան, արդեն երրորդ անգամ ենք տեղափոխվում. առաջին անգամ
– Չէ՛, ձեզ սխալ են ասել, Ճամբարակը գտնվում է Սևանից այն կողմ՝ Բերդի ուղղությամբ, հայ-ադրբեջանական սահմանից ոչ հեռու։ Երևանից մեքենայով մոտ 2,5 ժամ է։
Այդ օրերին սոցիալական մեդիայում գրառումներ էին շրջանառվում, որ Արցախից բռնի տեղահանվածների մի մասին վերաբնակեցնելու են Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում՝ Չինար, Չինչին, Բերդ․․․ Ես մտքումս անընդհատ վրդովվում, հայհոյում էի, որ դա նշանակում է այդ մարդկանց մի կրակից հանել մի ուրիշ կրակի բերանը գցել։ Հայտնի է, որ Չինչին գյուղի վարելահողերի մի մասը տեղի բնակչության համար անհասանելի է, քանի որ տարածքը գտնվում է ադրբեջանցի սահմանապահների անմիջական դիտարկման ներքո։ Գյուղի այս ու այն կողմում վահանակներ են տեղադրված, որոնք նախազգուշացնում են անտեղյակ այցելուներին, որ անհրաժեշտ է զգուշանալ հնարավոր կրակոցներից։ Այսինքն՝ Ղարաբաղից սարսափելի պայմաններում տեղահանված ընտանիքներին առաջարկում են վերաբնակվել այնպիսի վայրերում, որտեղ պատերազմի հնարավոր վերսկսման ամենօրյա վախը պահպանվելու է։
Միտս եկան դեռ 2019 թվականին Խարկովում իմ գրառած երկու ընտանիքի պատմությունները՝ անվերջ հետապնդող հակամարտությունների պատճառով բազմակի բռնի տեղահանված, որոնք ամեն անգամ ստիպված թողնում են նոր բնակության վայրում իրենց կառուցած տունը, աշխատանքը, սոցիալական միջավայրը, հիշողությունները․․․
∗∗∗
1980-ական թվականների երկրորդ և 1990-ականների առաջին կեսին Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված ռազմական էսկալացիան ուղեկցվեց բնակչության զանգվածային բռնի տեղահանությամբ։ ԽՍՀՄ փլուզումը հրահրեց մի շարք հակամարտություններ (տարածքային և ազգամիջյան), որոնք հաճախ ուղեկցվում էին զինված առճակատմամբ։ Դեռ խորհրդային ժամանակաշրջանից խմորվող տարածքային հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի համար, որը թեև Ադրբեջանի մաս էր կազմում, բայց գերազանցապես բնակեցված էր հայերով, նորանկախ երկու պետությունների միջև 1992 թ․ վերաճեց պատերազմի [1]: Հակամարտության սրման հետևանքով երկու կողմից ընդհանուր առմամբ մոտ մեկ միլիոն մարդ ստիպված էր Ադրբեջանից տեղափոխվել Հայաստան և հակառակը։
Այդ տարիներին Ադրբեջանից բռնի տեղահանված հայ փախստականները հաստատվեցին այն բնակավայրերում, որտեղ աշխատանք և բնակարան գտնելու հնարավորություններ կային։
Փախստականների վերաբնակեցումը տեղի է ունեցել ինչպես պլանային եղանակով՝ ամբողջական բնակավայրերի կազմակերպված փոխանակմամբ, այնպես էլ ինքնաբուխ՝ առանձին ընտանիքների նախաձեռնությամբ։ Ադրբեջանաբնակ հայերը մեծ մասամբ տեղափոխվել են ինքնուրույն՝ առանց պետության մասնակցության կամ օժանդակության։ Երբ պարզ դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրվում է, Ադրբեջանում բնակվող հայերը սկսեցին Հայաստանի տարբեր բնակավայրերում առանձնատներ, բնակարաններ փնտրել, որոնք հնարավոր կլիներ փոխանակել այնտեղ ապրող ադրբեջանցիների հետ։ Աստիճանաբար գործընթացը զգալի ծավալների հասավ․ հայերն ու ադրբեջանցիները սկսեցին համատարած փոխանակել տները, ձեռամբ պայմանագրեր կնքեցին (նոտարով չհաստատված) և անշարժ գույքի փոխանակման ու առուվաճառքի փաստաթղթեր կազմեցին [2]։ Դրա շնորհիվ հնարավոր դարձավ ավելի դյուրին հաղթահարել տեղահանության ընդհանուր բարդ և ցավոտ գործընթացը, քանի որ բազմաթիվ ընտանիքներ արդեն նախապես գիտեին, թե ուր են տեղափոխվելու: Նրանք կարող էին համաձայնել կամ մերժել փոխանակման ներկայացվող առաջարկը, փնտրել ավելի ընդունելի կամ շահավետ տարբերակներ [3]։ Հաճախ ամբողջ ընտանիքով էին գալիս տեսնելու այն տունը, որի հետ պատրաստվում էին փոխանակել Ադրբեջանի իրենց տունը. ուսումնասիրում էին տարածքը, ծանոթանում էին համագյուղացիների հետ, նրանց առօրյային, աշխատանքի բնույթին և հնարավորություններին, համեմատում էին բնակլիմայական պայմանները և գնահատում փոխանակվող անշարժ գույքի մոտավոր համարժեքությունը։
Վերաբնակեցումն ընթացել է փուլերով՝ գրեթե երեք տարվա
Այս կերպ ադրբեջանահայերի մի մասը այդ տարիներին կարողացավ փոխանակել իր անշարժ գույքը Հայաստանում բնակվող ադրբեջանցիների տների հետ։ Մյուս մասը հաջողեց վաճառել Ադրբեջանում գտնվող իրենց անշարժ գույքը և տուն ձեռք բերել Հայաստանում։ Երրորդները, կորցնելով ամեն ինչ, տեղափոխվեցին Հայաստան՝ ապավինելով հարազատների և դեռևս գոյություն ունեցող խորհրդային պետության օգնությանը, չորրորդներն Ադրբեջանից անմիջապես մեկնեցին այլ պետություններ` Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքմենստան, Տաջիկստան։ Խորհրդային/հետխորհրդային այլ հանրապետություններ տեղափոխվելը պայմանավորված էր մի շարք գործոններով՝ իրենց համար առավել բարենպաստ սոցիալ-մշակութային (լեզվական) միջավայրով, հայ համայնքի առկայությամբ, զբաղվածության ավելի լայն հնարավորություններով և այլն։
Խորհրդային վերջին և հետխորհրդային առաջին տարիներին ադրբեջանահայ բնակչության միգրացիան (բռնի տեղափոխությունը) հաճախ բազմաքայլ է եղել, օրինակ՝ Ադրբեջանից Կասպից ծովով դեպի Միջին Ասիայի երկրներ, այնտեղից որոշ ժամանակ անց՝ Հայաստան, հետագայում՝ Ռուսաստան կամ Ուկրաինա և այլն։ Հայ փախստականների բազմաքայլ տեղափոխության մասին բանավոր պատմությունները լույս են սփռում նրանց հետագա միգրացիոն ուղղությունների ընտրության և ռազմավարությունների վրա:
«Մենք ստիպված եղանք լքել Բաքուն, երբ իրավիճակը սկսեց սրվել։ Սկզբում գնացինք Վոլգոդոնսկ, քանի որ տեգրս այնտեղ էր ապրում: Բայց երկար չմնացինք, մեկ տարուց տեղափոխվեցինք Հայաստան։ Ինձ դուր չեկավ Վոլգոդոնսկը, որը լրիվ նոր քաղաք էր, երիտասարդական քաղաք։ Բնակչությունն էնտեղ էր հավաքվել Սովետի տարբեր ծայրերից, դա այսպես կոչված կոմսոմոլի շինհրապարակ էր։ Տարբեր ազգությունների ու մշակույթների սոլյանկա: Աղջիկներս այն ժամանակ դեռ դպրոցական էին, և մենք անհանգստանում էինք նրանց ապագայի համար: Չէ՞ որ Ռուսաստանում, հատկապես նման քաղաքներում, բարքերն ուրիշ էին, հանցավորության մակարդակը շատ բարձր էր։ Սկսեցինք հնարավոր տարբերակներ փնտրել, որպեսզի հեռանանք այնտեղից: Վերջապես գտանք Հայաստանից ռուս զինվորականների մի ընտանիք, որը համաձայնեց բնակարանները փոխանակել: Նրանք ցանկանում էին տեղափոխվել Ռուսաստան՝ իրենց երեխաներին ավելի մոտ լինելու համար։ Այդպես տեղափոխվեցինք Երևան» [4],- պատմում էր Ադրբեջանում ծնված Ալլան (տեքստում բոլոր անունները փոխված են)։
Ալլայի ընտանիքի օրինակը վկայում է, որ մարդիկ տեղափոխվում էին ոչ միայն տնտեսական և բնակարանային, այլև առաջին հերթին՝ իրենց ընտանիքների, զավակների անվտանգության նկատառումներից ելնելով: Սա, մասնավորապես, արտահայտվում էր Բաքվից արտագաղթած փախստականների հետ զրույցներում, որոնք կարծում էին, որ բազմազգ քաղաքներում ապրելը վտանգավոր էր։ Հետխորհրդային առաջին տարիներին նման քաղաքներում ազգամիջյան անհանդուրժողականությունն ու հանցավորության մակարդակը բավականին բարձր էին, ուստի փախստականները ձգտում էին տեղափոխվել այնպիսի բնակավայրեր, որտեղ կար կոմպակտ հայ բնակչություն։ Այդպես, Ալլայի ընտանիքը Վոլգոդոնսկից տեղափոխվում է Երևան։ «Երեխաները արագ ինտեգրվեցին հայ հասարակությանը, ճիշտ է, Բաքվում մենք ռուսերեն էինք խոսում, բայց նրանք շատ արագ հայերեն սովորեցին։ Փոքր աղջիկս, որն այն ժամանակ չ
1990-ականների սկզբին Հայաստանում տնտեսական դրությունը շարունակում էր վատթարանալ։ Տեղի հայ բնակչության և Ադրբեջանից արտագաղթած փախստականների հարաբերությունները աստիճանաբար սկսեցին լարվել։ Հայաստանի նախկին ադրբեջանաբնակ գյուղերում բնակություն հաստատած բազմաթիվ փախստական հայ ընտանիքներ չկարողացան հարմարվել նոր կենսապայմաններին՝ տնտեսական և սոցիալ-մշակութային լուրջ տարբերությունների պատճառով: Բռնի վերաբնակեցման առաջին տարիներին շատերը լքեցին Հայաստանը՝ չնչին գներով վաճառելով տեղի հայ բնակչությանը իրենց նոր ձեռք բերած բնակարանները, տներն ու ԽՍՀՄ փլուզումից հետո բաժանված հողատարածքները։ Դրանք հիմնականում ռուսախոս, նախկինում Ադրբեջանի խոշոր քաղաքներից տեղահանված փախստականներ էին, որոնք հայերեն չէին խոսում և գյուղատնտեսությունից ու անասնապահությունից գիտելիքներ ու հմտություններ չունեին, քանի որ Ադրբեջանում հիմնականում ներգրավված էին եղել արդյունաբերության տարբեր ոլորտներում։
Լեզվի գործոնը հատկապես մեծ դեր խաղաց վերաբնակեցման առաջին տարիներին փախստականների օտարման գործում․ փախստականների մեծ մասը խոսում էր ռուսերեն (նախկին քաղաքաբնակները Ադրբեջանում հաճախում էին ռուսական դպրոցներ), ադրբեջաներեն և հայերենի տեղական բարբառով, որը խիստ տարբերվում էր գրական հայերենից: «Հայաստանում մեզ անվանում էին «շուռ տված», քանի որ մենք հայերեն չէինք խոսում և մեծացել էինք ադրբեջանական միջավայրում։ 20 տարի առաջ Երևանում շատ դժվար էր, <Ադրբեջանից եկած հայերին այնտեղ չէին սիրում, երբ ես ռուսերեն էի խոսում, անգամ չէին էլ պատասխանում, ասում էին՝ եթե հայ ես, ինչի՞ հայերեն չգիտես»,- շարունակում է Ալլան իր պատմությունը: Հենց վերոնշյալ պատճառներով բազմաթիվ փախստական ընտանիքներ Հայաստանում հաստատվելուց հետո շուտով հեռացան այլ երկրներ։
Ալլան ունի երեք երեխա՝ երկու դուստր և մեկ որդի, որոնք բոլորն էլ այսօր ապրում են Խարկովում։ «Մենք Հայաստանից վերջնականապես հեռացանք 1994 թվականին։ Տունը թողել էինք, որ վերադառնանք։ Բանալիները թողել էի եղբորս մոտ, որպեսզի նա երբեմն տիրություն աներ բնակարանին։ Բայց 6 տարի անց, երբ պարզ դարձավ, որ չենք վերադառնալու, որոշեցինք վաճառել և այստեղ նոր բնակարան գնել։ Այդ ժամանակ երեխաներս արդեն ավարտել էին դպրոցը, ինստիտուտը, աշխատանքի էին ընդունվել, մեծ աղջիկս ամուսնացել էր... Եթե երեխաներս ինձ հետ լինեին, ես կվերադառնայի։ Բայց նրանք չուզեցին հետ գալ Հայաստան»։ Տարբեր պատճառներով փախստականները ձգտում էին պահել իրենց տները Հայաստանում։ Նախևառաջ՝ Հայաստանում տուն ունենալու պարագայում նրանք ցանկացած ժամանակ կարող էին վերադառնալ իրենց «էթնիկ հայրենիքը» [5]։ Երկրորդ՝ տունը Հայաստանում ապահովագրում էր այդ մարդկանց հնարավոր նոր հարկադիր տեղաշարժերի պարագայում։ Երրորդ՝ փախստականները երբեմն չէին ցանկանում վաճառել իրենց ունեցվածքը՝ նոր վերաբնակեցման վայրերում ուրիշ սեփականություն չունենալով։ Խարկով տեղափոխվելուց հետո Ալլայի ընտանիքը որոշ ժամանակ ապրել է հարազատների տանը, ապա մի քանի տարի բնակարան է վարձակալել։ Երևանի իր բնակարանը վաճառելուց հետո Ալլայի ընտանիքը կարողացավ հողատարածք գնել Խարկովում։ Այդտեղ նրանք հետագայում կառուցեցին առանձնատուն, որտեղ էլ ընտանիքն ապրում էր մինչև 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսած լայնածավալ պատերազմը։
Այսպես, փախստականները բազմիցս փոխում էին իրենց բնակության վայրերը և ընտրում վերաբնակեցման նոր ուղղություններ՝ առաջնորդվելով տարբեր նկատառումներով։ Տեղափոխման նոր ուղղության ընտրությունը հիմնականում պայմանավորված է եղել ընտանեկան կապերով՝ բարեկամական ցանցով, ոմանք առաջնորդվել են ռուսախոս կամ կոմպակտ հայկական միջավայրով, մյուսները՝ տնտեսական նկատառումներով և աշխատանքի հնարավորություններով և այլն։ Նման օրինակները շատ են։ Մարդիկ, անհանգստանալով իրենց և իրենց ընտանիքների ֆիզիկական, տնտեսական, հոգեբանական անվտանգության համար, Ադրբեջանից տեղափոխվել են Հայաստան, Հայաստանից՝ Ռուսաստան, Միջին Ասիա, Ուկրաինա և այլուր։ «Ադրբեջանում սկսված հայերի ջարդերի ժամանակ Շամխորի մեր տունը փոխանակեցինք Շիշկայա գյուղում [այժմ՝ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղ.-
1990-ականների սկզբին Ալեքսեյն իր ընտանիքով Միջին Ասիայից վերադառնում է Շիշկայա, որտեղ դեռ մնում էր նրանց տունը: Այստեղ նրանք սկսում են զբաղվել մանր առևտրով և մեքենաների վերանորոգմամբ։ Բայց Հայաստանում պայմանները չափազանց ծանր էին, և արդեն
Ալեքսեյը կնոջ և որդու հետ տասնհինգ տարի շարունակ տուն է կառուցել Կրամատորսկում: Մի քանի տարուց Ալեքսեյի մայրը նույնպես Հայաստանից տեղափոխվում է Կրամատորսկ։ Մոր մահից հետո Ալեքսեյը հուշաքար կանգնեցրեց նրա գերեզմանին, որի մի հատվածը նվիրված է դեռևս Ադրբեջանում մահացած իր հոր հիշատակին։ Գերեզմաններ «տեղափոխելու» այս պրակտիկան շատ տարածված է ադրբեջանահայ փախստականների շրջանում։ Հաճախ բռնի տեղահանված հայերի գերեզմանաքարերին փորագրվում են ավելի վաղ մահացած հարազատների նկարներ և անուններ:
Այս կերպ կարելի է հետամուտ լինել ադրբեջանահայերի բազմակի տեղափոխությունների տարբեր վեկտորների։ Յուրաքանչյուր հաջորդ տեղափոխության որոշումը պայմանավորված է եղել տարբեր գործոններով. հակամարտության սկզբնական փուլում ոմանք կարողացան Ադրբեջանում իրենց անշարժ գույքը փոխանակել Հայաստանում բնակվող ադրբեջանցիների տների հետ, մի մասը տեղափոխվեց Միջին Ասիա, որտեղ հետխորհրդային առաջին տարիներին տնտեսապես առավել բարենպաստ միջավայր էր և հնարավոր էր Ադրբեջանից նավով՝ Կասպից ծովով տեղափոխվել։ Սակայն հետագա տարիներին փախստականներից շատերը Միջին Ասիայի երկրներից վերադարձան Հայաստան՝ 1990 ականների սկզբին այնտեղ ծավալված ազգամիջյան բախումների պատճառով։ Փախստականների մի մասը հետագայում Հայաստանից արտագաղթեց Ռուսաստան և ուրիշ երկրներ։ Բազմաքայլ միգրացիայի ընթացքում նրանք ոչ միայն տեղից տեղ էին տեղափոխվում, այլև ստեղծում էին անդրազգային և բարեկամական կապերի համալիր ցանց, կուտակում էին փորձառություն և մշակում ռազմավարություններ հետագա հնարավոր տեղափոխությունների համար:
Բազմակի տեղափոխությունները ազդել են փախստականների ապրելակերպի, միգրացիայի և, մասնավորապես, հաջորդ տեղափոխության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության վրա: «Շամխորից փախանք Տաշքենդ, հետո՝ Շիշկայա գյուղ, որտեղ կարողացանք փոխանակել մեր Շամխորի տունը։ Բայց գյուղում չկարողացանք մնալ, մեր երեխաներն Ադրբեջանում ռուսական դպրոց ու մանկապարտեզ էին գնում, երաժշտական դպրոց էին հաճախում։ Մենք չկարողացանք գյուղում հարմարվել: Եվ, կարելի է ասել, շատ անսպասելի տեղափոխվեցինք Կրամատորսկ: Դա գոյատևման պայքար էր: [...] Երբ Ուկրաինայում պատերազմն սկսվեց, և մեր քաղաքը սկսեցին ռմբակոծել, շատերը հեռացան Ուկրաինայի խորքերը, աղջիկներիս ուղարկեցի Կիև։ Իսկ ես ու տղաս մնացինք, որ տունը հսկենք մարադյորներից [թալանից], ես ուրիշ գնալու տեղ չունեմ, ամբողջ կյանքս փախստական եմ եղել»,- ավարտում է իր պատմությունն Ալեքսեյը։ 1988 թվականից ի վեր Ալեքսեյն ու իր ընտանիքը, տեղափոխվելով տեղից տեղ, ի վերջո հայտնվեցին Կրամատորսկում: Հարկադիր վերաբնակեցումների երկար շղթայում նա կիրառում էր գոյատևման տարբեր պրակտիկաներ, որոնք պայմանավորված էին յուրաքանչյուր հաջորդ տեղափոխման վայրում առկա իրավիճակով և կյանքի պայմաններով:
∗∗∗
2020 թվականի Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը և դրան հաջորդած 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղից հայ բնակչության զանգվածային արտաքսումը ստեղծեցին մի իրավիճակ, երբ բռնի տեղահանված ընտանիքները հայտնվեցին փախստականության երկար ճանապարհի սկզբնակետում։ Ի տարբերություն ղարաբաղյան հակամարտության առաջին փուլի,
[∗] Այս հոդվածը 2019 թվականին հեղինակի կողմից իրականացված բազմաքայլ փախստականության մասին հետազոտական նախագծի արդյունքներից մեկն է: Հետազոտությունն իրականացվել է CISR e.V.
[1] Гамагелян Ф., Румянцев С., Армения и Азербайджан: конфликт в Нагорном Карабахе и новая интерпретация нарративов в учебниках истории // Мифы и конфликты на Южном Кавказе: Инструментализация исторических нарративов / Карпенко О., Джавахашвили Дж.: International Alert, 2013. С. 169.
[2] Гусейнова С., Акопян А., Румянцев С.,
[3] Hovhannisyan E. On Exchange of Houses and Multiple Migration. ZINEadadar #3, Restless suitcase. CSN Lab, Yerevan, 2023,
[4] Ալլա – փախստական Բաքվից, 62 տարեկան, հարցազրույց, Խարկով, 2019 թ. ապրիլ։
[5] Այստեղ հատուկ է օգտագործված «էթնիկ հայրենիք» եզրույթը, քանի որ ադրբեջանահայերի պարագայում՝ ավելի նեղ առումով՝ հայրենիքը/ծննդավայրը Ադրբեջանն է, իսկ «էթնիկ հայրենիքը»՝ Հայաստանը։
[6] Ալեքսեյ – փախստական Շամխորից, 70 տարեկան, հարցազրույց, Կրամատորսկ, 2019 թ. ապրիլ։
Ist es möglich, den raschen Bevölkerungsrückgang in der Republik Moldau zu drosseln?
19 October 2023Wie die Opposition in Moldau neu zusammengesetzt wird und wie sie sein wird
11 October 2023Der Winter wird lang, aber wir können einander wärmen
4 October 2023Wie Chișinău im 20. Jahrhundert zum Schauplatz eines toponymischen Desasters wurde
2 October 2023Über Gedächtnis und Traumata der modernen Welt. Der armenische Autor Aram Patschjan spricht aus den Räumen einer vergessenen postsowjetischen Bibliothek
26 September 2023Geschichte und Herausforderungen des unabhängigen georgischen Films
25 September 2023Der Kampf um Freiheit im Schatten des Hungers
11 September 2023Eine belarussische Schriftstellerin über 300 Jahre Meinungsunfreiheit
8 September 2023Nicoleta Esinencu über die unangenehme moldauische Realität, die gern ignoriert wird
4 September 2023Anmerkungen zum Streik der Bergleute in Tschiatura
31 August 2023Jerewan verliert seine Erinnerungen – und die Zukunftsperspektiven sind unklar
17 August 2023Skizzenhafte Gedanken und Zitate über eine außerordentliche Ästhetik
11 August 2023