Ne unim pentru a urî?
Despre pericolul subestimat de a împărţi în „ai noştri” şi „ai lor”
20 November 2023Գորշ ամայի լանդշաֆտը հատում է սպիտակ մեքենան և, դժվարությամբ առաջանալով խորդուբորդ ճանապարհով, շարժվում դեպի «նոր» սահման, որը դեռ պետք է վերագծվի և իրավականորեն վավերացվի երկու երկրների կողմից: Այսպիսին է գերմանացի ռեժիսոր Դանիել Քյոթերի «Լանդշաֆտ» (Landshaft, 2023) վավերագրական ֆիլմի հիմնական սյուժետային գիծը, որը բացեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» անվանակարգը: Փառառոնը, որն այս տարի տոնում է իր 20-րդ հոբելյանը, վաղուց դարձել է Փոքր Կովկասի կինոլանդշաֆտի ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ ամեն տարի Երևանում հավաքելով տարածաշրջանի լավագույն կինոարտադրանքը և կամուրջ դառնալով Փոքր Կովկասի և Արևմուտքի միջև: Հատկանշական է, որ կինոլանդշաֆտի այս կարևոր իրադարձությունը բացվեց Քյոթերի ֆիլմով, որը ներկայացնում է տարածաշրջանը որպես կոնֆլիկտների չքանդվող կծիկ՝ արտացոլելով փառատոնի ծրագրում ընդգրկված ֆիլմերի հիմնական թեմատիկաները: Մեծ մասամբ վավերագրություններ, մյուս ֆիլմերը ևս նախընտրում են իրենց պատումը հյուսել վավերագրական ժանրի շրջանակներում, ասես այս տագնապալի և անհանգիստ տարածաշրջանը դուրս է մղել հորինվածքը՝ տեղ չթողնելով գեղարվեստականության և ֆիկցիայի համար:
«Լանդշաֆտը» նկարահանվել է Վարդենիսում ու Սոթքում 2021-2022 թթ., որոնք սահմանային բնակավայրեր են Հայաստանի և Ադրբեջանի միջև: Խորհրդային շրջանում այս երկու, ինչպես նաև մյուս խորհրդային հանրապետությունների միջև չեն եղել հստակ բաժանված սահմաններ, իսկ 1991-ին սկսված ու դեռևս չհանգուցալուծված հակամարտությունը, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն անհնարին էին դարձրել պաշտոնական սահմանագծումը: Մինչև անցյալ դարի 90-ական թվականներն այստեղ և ողջ տարածաշրջանում ապրում էին երկու և ավելի էթնիկ խմբեր, իսկ Վարդենիսի շրջանի բազմէթնիկությունը կապված էր նաև Սոթքի հանքավայրի հետ, որը Հարավային Կովկասի ամենամեծ ոսկու
Գաղթի, սահմաններն անընդհատ հատելու թեման կենտրոնական է պաղեստինցի բազմամեդիա արվեստագետ և ռեժիսոր Խալեդ Ջարարի «Նոթեր տեղահանման մասին» (Notes on Displacement, 2022) ֆիլմում: Նկարահանված 2015 թ.-ին՝ ֆիլմը հետևում է երկու պաղեստինյան ընտանիքների, որոնք փորձում են Եվրոպա հասնել Դամասկոսի Յարմուկ ճամբարի շարունակական հրետակոծությունների պատճառով: Ի տարբերություն այս թեմայով նկարահանված այլ վավերագրական ֆիլմերի՝ «Նոթեր տեղահանման մասին»-ում ռեժիսորը հերոսների հետ անցնում է գաղթի ու սարսափի ողջ ուղին, լինում է Հունաստանում և Կիպրոսում, Մակեդոնիայում և Հունգարիայում, ապա հասնում «երազանքների երկիր»՝ Գերմանիա: Չնայած ֆիլմի հերոսներից մի քանիսը երկրորդ կամ երրորդ անգամ են տեղահանվում, օրինակ՝ մինչ այդ ստիպված լինելով լքել իրենց տունը Պաղեստինում (1948 թ.), ռեժիսորը նախընտրում է հեռու մնալ քաղաքական մեկնաբանություններից և բացահայտ դիրքորոշում արտահայտելուց: Անատոմիականորեն չոր վավերագրված՝ ֆիլմը խուսափում է թե՛ իրավիճակի պոետիկացումից, թե՛ խղճահարություն հարուցելու փորձերից և ստեղծում է հերոսների պայքարի աղճատված պատկեր: Բուժման նպատակով Եվրոպայում հայտնված հայ գաղթականի՝ Մերուժանի պատմությունն է ներկայացնում բելգիացի ռեժիսոր Քրիս Պելըրենի «Ջրհեղեղին սպասելիս» (Waiting for the Flood, 2022) ֆիլմը: Թեև ֆիլմն ուղղակիորեն կապված չէ տարածաշրջանի սոցիալ-քաղաքական դրության հետ, և Մերուժանին զուգահեռ այնտեղ կան հերոսներ Իտալիայից ու Սերբիայից, «Ջրհեղեղին սպասելիս»-ը հուզիչ պատմություն է անհեթեթ բյուրոկրատիայի, կյանքի պայքարի ու լավատեսության մասին:
Բռնապետության հաստատման պատճառով իրենց բնակավայրերը լքելու և հարևան երկրում ապաստարան գտնելու մասին է պատմում Աբաս Ամինի «Անվերջ սահմաններ» (Endless Borders, 2023) ֆիլմը: Այն գեղարվեստական պատում է հյուսում Աֆղանստանից Իրան տեղափոխված գաղթականների մասին՝ խոսելով նաև երկու ժողովուրդների բարքերի, Իրանում մարդու իրավունքների վիճակի մասին: Պետք է նշել, որ վերջին տարիներին աֆղան գաղթականների թեման հայտնվել է իրանցի ռեժիսորների ուշադրության կենտրոնում՝ ոգեշնչանք դառնալով թե՛ վավերագրական, թե՛ խաղարկային կինոյի համար: Ընտրելով մեկ հերոս կամ ընտանիք՝ իրանցի ռեժիսորները պատմում են այս գաղթականների առօրյայի, ինտեգրման պայքարի և Իրանի հոգեմաշ բյուրոկրատիայի մասին:
Մյուս թեման, որ կենտրոնական է իրանական կինոյում, մարդու իրավունքներն են, ինչի մասին ֆիլմ նկարելը հեշտ չէ Իսլամական Հանրապետությունում: Այդ իսկ պատճառով այսպիսի ֆիլմերը նկարահանվում են երկրից դուրս՝ եվրոպական համայնքներում և եվրոպական ֆինանսավորմամբ: Այսպիսին է, օրինակ, Մեհրան Թամադոնի «Իմ վատթար թշնամին» (My Worst Enemy, 2023) վավերագրական ֆիլմը, որում ռեժիսորը, հանդիպելով Ֆրանսիայում ապրող իրանցի գաղթականների, որոնք հարցաքննության են ենթարկվել Իրանի Էվին բանտում, խնդրում է նմանատիպ հարցաքննության ենթարկել իրեն: Թեև ֆիլմի նկարահանումները սկսվել են նախքան «Կանայք, կյանք, ազատություն» շարժման բռնկումը, ֆիլմի աշխատանքների ավարտն իդեալականորեն համընկավ իրադրության վատթարացմանն Իրանում՝ ապահովելով ֆիլմի հաջողությունը միջազգային փառատոներում: Բացի քաղաքական, սոցիալական ու մարդու իրավունքների խնդիրներից, ֆիլմը կարևոր քննարկում է բացում վավերագրական կինո նկարահանելու բարոյականության շուրջ՝ հարցադրելով արդյոք
Թեմատիկ տեսանկյունից նման են փառատոնի ծրագրում ընդգրկված հայկական ֆիլմերը՝ բելգիահայ ռեժիսոր Կոմս Շահբազյանի «Մեր գյուղը» (Our Village, 2023) և Սիլվա Խնկանոսյանի «Միչիգանից հեռու»-ն (Far from Michigan, 2023). երկու վավերագրական ֆիլմերն էլ նկարահանվել են Արցախում: Այնուամենայնիվ, ոճային տեսանկյունից ֆիլմերը տարբերվում են. Կոմս Շահբազյանի ֆիլմը նկարահանվել է մինչ 2020-ի պատերազմը, չափազանց պոետիկ է, համադրում է խաղաղ տեսարանները տեղացիների բանաստեղծական խոսքի հետ՝ երբեմն ստեղծելով անբնականության ու արհեստականության տպավորություն: Մինչդեռ Սիլվա Խնկանոսյանի ֆիլմը, որը նկարահանվել է հենց պատերազմի, ապա դրան հաջորդած տեղահանման ընթացքում, կտրականապես խուսափում է պոետիկությունից, չի փորձում հղկել կամ գեղեցկացնել տագնապալի իրադրությունը: Վավերագրելով չդադարող հրետակոծությունների ժամանակ ապաստարանների բնակիչների առօրյան, իրենց տներն այրող մարդկանց ու բեռնված մեքենաներով խցանված ճանապարհը՝ Խնկանոսյանը ստեղծում է պատերազմի սառնասիրտ խրոնիկա, որը ներթափանցում է մինչև հանդիսատեսի ոսկորներ:
Պատերազմի թեման շատ արդիական է նաև վերջին տարիներին նկարահանված ադրբեջանական ֆիլմերում, որոնք ընդգրկված չեն «Ոսկե ծիրանի» ծրագրում: Օրինակ՝ եվրոպական փառատոների կողմից սիրված Հիլալ Բայդարովի «Քարոզ ձկանը» (Sermon
Կանանց քննարկումների ու զրույցների միջոցով պատերազմի
Տեսախցիկը որպես կազդուրման և ինքնաբացահայտման միջոց է ներկայացված իսրայելցի ռեժիսոր Թոմեր Հեյմանի «Ես չեմ» (I am not, 2021) վավերագրական ֆիլմում: Փառատոնի ծրագրում ընդգրկված մյուս երկու իսրայելական ֆիլմերը կառուցված են կին հերոսների շուրջ. Միխալ Վինիկի «Վալերիան ամուսնանում է» (Valeria is Getting Married, 2022) ֆիլմում, որն ուկրաինա-իսրայելական համատեղ արտադրություն է, Վալերիան երիտասարդ ուկրաինուհի է, որին «կույր ամուսնություն» է առաջարկվում հաջողակ իսրայելցի տղամարդու հետ, որը կապահովի նրան ամեն ինչով, բայց կզրկի ազատությունից: Վալերիան ընտրում է ազատությունը: Երիտասարդ կնոջ ինքնաբացահայտման ուղու մասին է նաև Մա-այան Ռիփի «Մյուս այրին» (The Other Widow, 2022) ֆիլմը:
Այլ թեմատիկ ուղղվածություն ունեն փառատոնի ծրագրում ընդգրկված և ընդհանրապես վերջին տարիներին Վրաստանում նկարահանվող ֆիլմերը: Բացի ԼԳԲՏ+ մարդկանց նվիրված խաղարկային ֆիլմերից, որոնք մեծ հաջողությունների են արժանանում միջազգային փառատոներում («Իսկ հետո մենք պարեցինք», ռեժիսոր՝ Լևան Ակին (And Then We Danced, 2019), «Թաց ավազ», ռեժիսոր՝ Էլենե Նավերիանի (Wet Sand, 2021)), վրացի ռեժիսորներն անդրադառնում են խորհրդային անցյալին, վերաիմաստավորում հիշողությունը՝ օգտագործելով տեղանք, այգիներ կամ արձաններ, գնացքի երկաթգիծ կամ ճարտարապետական կոթող: Այսպիսին է, օրինակ՝ Մարիա Չաչիայի և Նիկ Վոյթի «Կախարդական լեռը» (Magic Mountain, 2023) վավերագրական ֆիլմը, որը պատմում է Աբասթումանի առողջարանի մասին: Ի հավելումն ֆիլմի գլխավոր թեմայի, որը թոքախտ ունեցող մարդկանց առօրյան է, մի թեմա, որին հաճախ չես հանդիպի կինոյում, «Կախարդական լեռը» ներկայացնում է առողջարանի պատմությունը: Կառուցված դեռևս ցարական շրջանում՝ առողջարանը նախատեսված է եղել թոքախտ ախտորոշված վերնախավի համար, գործել է գրեթե որպես փակ և էլիտար համայնք խորհրդային շրջանում: Խորհրդային Միության փլուզումից հետո այն շարունակել է մնալ առողջարան, մինչ վրացի օլիգարխներից մեկը որոշել է գնել, քանդել և մի նոր բան կառուցել դրա փոխարեն: Այսպիսով, հիշողությունը ջնջված է: Տեսողական պատումի կառուցման և քաղաքական ենթատեքստի նուրբ համադրությամբ ֆիլմը
Երեք տարբեր սերունդների՝ տան մասին հիշողությունների միջոցով երկրի պատմությունն են ներկայացնում պարսիկ ռեժիսորներ Ֆարնազ և Մոհամեդռեզա Ժուրաբչյանները: Վերնագրված «Լուռ տունը» (Silent House, 2022)՝ վավերագրական ֆիլմը ընտանիքի տարբեր սերունդների անձնական պատմությունները կապում է Իրանի կարևորագույն մշակութային ու քաղաքական իրադարձություններին՝ անդրադառնալով Իսլամական հեղափոխությանը, Իրան-իրաքյան պատերազմին և այլն: Տունը, որտեղ յոթ տասնամյակից ավելի ապրել են ռեժիսորների ընտանիքի անդամները, դառնում է Իրանի խորհրդանշան. երբեմնի կյանքով լեցուն ու ծաղկուն տունը
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագիրը և հատկապես «Տարածաշրջանային համայնապատկերը» Փոքր Կովկասի և Արևմտյան Ասիայի կինեմատոգրաֆիական հայելին է, որտեղ արտացոլվում են պատմություններ, թեմաներ ու խնդիրներ, որ ալեկոծում են տարածաշրջանը: Որոշ չափով այն նաև հայելին է այն բանի, թե ինչ ուզում են տեսնել տարածաշրջանի մասին Արևմուտքում. այս ֆիլմերի մեծ մասը համարտադրված ու համաֆինանսավորված է եվրոպական երկրների կողմից: Շարունակաբար վերաձևվող ու անհանգիստ այս տարածաշրջանի կինոն, նախևառաջ, սահմանների մասին է՝ թե՛ ֆիզիկական, թե՛ գաղափարական, որ սահմանափակում են մարդկանց՝ միևնույն ժամանակ խոստանալով «դրախտ» իրենց եզրագծերից անդին: Հիմնականում վավերագրություններ՝ այս ֆիլմերը նաև պատկանելության զգացողության, աշխարհագրական տարածքի հետ կապվածության մասին են, որից արմատախիլ լինելու դեպքում մարդիկ կորցնում են իրենց կենսական ուժի աղբյուրը:
Մյուս հիմնական թեմատիկան, որն անընդհատ վերադառնում է էկրաններ, գենդերային ինքնորոշման, մարդու և հատկապես կանանց իրավունքների մասին է, պայքարի մասին, որ անհրաժեշտ է մղել ամեն օր՝ գտնելու համար իրենց տեղը հասարակությունում:
Երրորդ թեմատիկան նվիրված է հիշողությանը, անցյալի վերհանմանն ու վերանայմանը: Համեմատելով այն ներկայի հետ, որը հաճախ
Ամփոփելով վերը քննարկված ամենը՝ պետք է ասել, որ արդեն մի քանի տասնամյակ է, ինչ այս տարածաշրջանը շարունակում է մնալ ամենաանհանգիստ անկյուններից մեկն աշխարհում՝ ալեկոծելով հազարավոր մարդկանց կյանքեր ու ճակատագրեր՝ միևնույն ժամանակ շարունակելով սնուցել կինեմատոգրաֆիական հայելին, որ ագահաբար կլանում է ոգեշնչանքի այս բոլոր հնարավորությունների լանդշաֆտը:
Despre pericolul subestimat de a împărţi în „ai noştri” şi „ai lor”
20 November 2023About the underestimated danger of division into “us” and “them”
20 November 2023Über die unterschätzte Gefahr, Menschen in „die Unseren“ und „die Fremden“ einzuteilen
20 November 2023О недооцененной опасности деления на «своих» и «чужих»
20 November 2023Հայ բնակչության բազմաքայլ հարկադիր տեղափոխությունները ղարաբաղյան հակամարտության հետևանքով
16 November 2023The Karabakh conflict instigated multi-stage forced resettlement of Armenians
16 November 2023Die vielen Etappen der erzwungenen Umsiedlung von Armenierinnen und Armeniern: die Folgen des Karabach-Konflikts
16 November 2023Многоэтапное вынужденное переселение армян в результате Карабахского конфликта
16 November 2023իսկ դու ասում էիր՝ չկա պատմություն, կան պատմություններ
6 November 2023and you said: there is no history, there are histories
6 November 2023Und du hast gesagt, es gibt keine Geschichte, es gibt Geschichten
6 November 2023как отвоевать место для памяти у больших нарративов
6 November 2023